Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 14-15.2012

Դ. Դումանյան. «Շատ կարևոր գործի հիմնաքարն ենք դնում»

Այսօր տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի նիստ, որտեղ քննարկվեց «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

 

Բացելով նիստը, Դերենիկ Դումանյանն ասաց. «Բոլորս արձանագրեցինք, որ դեղերի ոլորտում իսկապես լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է կանոնակարգվեն։ Այդ ուղղությամբ սա ամենակարևոր քայլն է` դեղերի ոլորտում մայր օրենքի մշակումն ու ընդունումը, որին պետք է հաջորդի բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Այս նախագծում ամրագրված դրույթներով դեղերի շրջանառության ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններն են որակյալ և անվտանգ դեղերով բնակչության ապահովումը, դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելիությունը, դեղերով ապահովման սոցիալական արդարության սկզբունքների ամրագրումը, դեղերի տեղական արտադրության խթանումը և այլն:

 

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նախագիծը քննարկվել է դեղ ներմուծող բազմաթիվ ընկերությունների ներկայացուցիչների, դեղ արտադրողների, ինչպես նաև դեղագործական ֆիրմաների հայաստանյան ներկայացուցչությունների հետ։ Քննարկումների արդյունքում արված առաջարկությունների հիմնական մասն արդեն ներառված է այսօր ներկայացվող նախագծում»։

 

ՀՀ ԱՆ Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը, կոլեգիայի անդամներին ներկայացնելով օրենքի նախագիծը, ընդգծեց, որ դեղը յուրահատուկ ապրանք է և այն գնահատելու համար սովորական զգայական ընկալումները բավարար չեն։ Խիստ կարևոր է, որ դեղն անվտանգ և որակյալ լինելուց բացի լինի արդյունավետ։ Դեղը պահանջում է արտադրության, տեղափոխման, պահպանման և անգամ ոչնչացման հատուկ պայմաններ։

 

Տարեցտարի դեղի արտադրության և դրա կիրառության ընդլայնումը մեծացնում է դեղարտադրողների գայթակղությունը կեղծման և անօրինական ճանապարհով գերշահույթներ ստանալու ուղղությամբ։ Արդի միջպետական հակամարտության պայմաններում դեղը կարող է օգտագործվել որպես կենսաահաբեկչության միջոց։ Այս և այլ հանգամանքների պարտադրանքով մշակվել է դեղերի մասին նոր օրենքի նախագիծ, որի ընդունմամբ պայմանավորված գործող մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն ևս կառաջանա։

 

Նախագծում ամրագրված դրույթներով` արտացոլվում են դեղերի կենսաշրջանառության ողջ շղթայում պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։ Դրանք են` շրջանառության տարբեր մակարդակներում դեղերի նկատմամբ միջազգայնորեն ընդունված որակի պահանջների ապահովումը, դեղերի գների պետական կարգավորումը և հսկման ուժեղացումը, բնակչության խոցելի խմբերին արտոնյալ պայմաններով դեղերի հատկացումը, դեղերի գրանցման և վերագրանցման ընթացակարգերի պարզեցումը և արդիականացումը, նոր դեղերի ստեղծման էթիկական մոտեցումների սահմանումը, դեղերի ներմուծման, պահպանման և տեղական արտադրության արտահանման սկզբունքները, դեղերի մեծածախ և մանրածախ իրացման պայմանների և պահանջների սահմանումը, դեղերի վերաբերյալ ամբողջական, անկողմնակալ և բացառապես հավաստի տեղեկատվության ապահովումը, դեղերի շրջանառության ոլորտում պետության կողմից իրականացվող համապարփակ հսկողության մեխանիզմների արդիականացումը, ինչպես նաև սահմանված կանոնների խախտումների նկատմամբ պատասխանատվության միջոցների ապահովումը:

 

Կոլեգիայի անդամներ Արա Բաբլոյանը, Վիլեն Հակոբյանը, Աստղիկ Միրզախանյանը հանդես եկան կարծիքներով և առաջարկներով։ Արա Բաբլոյանը, նշելով, որ լուրջ աշխատանքի արդյունքում հաջողված նախագիծ է պատրաստվել, առաջարկեց, որպեսզի Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի գալիք քննարկմանն աշխատանքային խմբի 2-3 անդամ մասնակցի։

 

«Այս օրենքի ընդունումը խիստ արդիական է և, կարելի է ասել, նույնիսկ` ուշացած։ Այսօր կայացած նիստի ընթացքում արված բոլոր առաջարկությունները կքննարկվեն իրավաբանների ու փորձագետների հետ և ընդունելի առաջարկները կընդգրկվեն նախագծում։ Մենք այլևս ժամանակ կորցնելու իրավունք չունենք և կառավարությունում և Ազգային ժողովում քննարկումներին զուգահեռ շարունակենք աշխատել ենթաօրենսդրական ակտերի վրա։ Իսկ մինչ այդ նախագիծը կուղարկվի պատկան բոլոր մարմիններին, մարզերի մեր գործընկերներին` նրանց կարծիքներն ու առաջարկությունները ևս ստանալու նպատակով։ Նախագիծը նաև կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքում։ Պատրաստ ենք լսելու բոլորի կարծիքը։ Մենք շատ կարևոր մի աշխատանքի հիմնաքարն ենք դնում»,-ամփոփելով կոլեգիայի նիստը ասաց նախարար Դումանյանը։

 

Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը և առաջարկեց նիստի ընթացքում կատարված առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա փաստաթուղթը լրամշակելուց հետո ներկայացնել ՀՀ կառավարություն։

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 14-15.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին
Մենք` բոլորս, հաշվետու ենք ժողովրդին

Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր պաշտոնավարման 100-րդ օրվա առթիվ հրավիրված ասուլիսում անդրադարձավ այն առանցքային հարցերին, որոնք այսօր մտահոգում են և´ ազգաբնակչությանը, և´ պետության ղեկավարին, և´ համակարգի աշխատողներին...

Արժանի գնահատական. Յուրի Թունյան
Արժանի գնահատական. Յուրի Թունյան

ՀՀ անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտա-մանկավարժական գործունեության համար...

Բժիշկներ
Կցումներ մարզային հիվանդանոցներին

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը պաշտոնավարման սկզբից ի վեր իր գլխավոր խնդիրներից մեկը համարում է մարզերի համաչափ զարգացմանը հնարավորինս նպաստելը...

«Ոսկե բանալի» ՀՀ առողջապահության նախարարությանը

Այսօր Տեղեկատվության ազատության միջազգային օրվան նվիրված ամենամյա 10-րդ մրցանակաբաշխության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարությունը, որպես «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը լավագույնս կիրառած պետական...

Ակնաբուժական կլինիկան 50 տարեկան է Հանդիսություն և գիտաժողով «Քանաքեռ-Զեյթուն» բկ-ի ակնաբուժական կլինիկայի հիմնադրման 50-ամյակի առիթով

Նախկին 8-րդ կլինիկական հիվանդանոցի աչքի բաժանմունքը, որը հետագայում վերաճեց «Քանաքեռ-Զեյթուն» բկ ակնաբուժական կլինիկայի, սկզբնավորման օրվանից մինչև օրս, հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, եղել և մնում է առաջատար այն...

Սեզոնային միոզիտ
Սեզոնային միոզիտ

Պարանոցի ջղակծկումների պատճառ կարող են լինել ինֆեկցիաները, միջանցուկ քամին ու վնասվածքները: Յուրաքանչյուր մարդ, թեկուզ կյանքում մի անգամ, պարանոցի միոզիտ ունեցել է...

Վնասվածքաբանություն և օրթոպեդիա Թերապիա
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները
Արգանդի թեքումն ու դրա հետևանքները

Կանաց մոտ շատ հաճախ է ախտորոշվում արգանդի թեքում: Այն կարող է հանդիպել ինչպես երիտասարդ աղջկա, այնպես էլ տարեց կնոջ մոտ: Իհարկե, բժիշկները նշում են. չարժե շատ անհանգստանալ, սակայն չպետք է նաև աչք փակել, կարծես թե ոչինչ չի պատահել...

ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա
Ռոտավիրուսային ինֆեկցիա

Ինչպես բուժել աղիքային գրիպը: Ռոտավիրուսային ինֆեկցիան (ստամոքսային և աղիքային գրիպ) աղիքային ինֆեկցիաների ձևերից մեկն է, որով կարող են հիվանդանալ յուրաքանչյուր տարիքի մարդիկ...

Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա և լյարդաբանություն
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է
Մանկական մահացությունն աշխարհում նվազում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, Համաշխարհային բանկն ու ՄԱԿ-ի ազգաբնակչության բաժինը զեկույց են նախապատրաստել, համաձայն որի, աշխարհում, վերջին երկու...

Թվեր և փաստեր Մանկական հիվանդություններ
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»
«Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ»

XXI դարը մենք թևակոխեցինք համաշխարհային կատակլիզմերի, ազգային հակամարտությունների, տարածաշրջանային պատերազմների, ֆինանսական ճգնաժամի և էլի բազմապիսի ալեբախումների պայմաններում...

Հոգեկան առողջություն Հրատապ թեմա Աշխարհում
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան
Հիշատակի խոսք. պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյան

Սեպտեմբերի 27-ին 74 տարեկանում մահացավ հայտնի վնասվածքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Սարգսի Ղարիբյանը...

Դեղորայքի կողմնակի ազդեցությունները
Դեղորայքի կողմնակի ազդեցությունները

Մենք բոլորս ապրում ենք «դեղամիջոցների աշխարհում»: Արտադրողները ամեն տարի շուկա են իջեցնում անընդհատ նոր անվանումներով դեղամիջոցներ և դրա շնորհիվ  շատ հիվանդություններ այլևս  անբուժելիների շարքին չեն դասվում...

Դեղամիջոցներ
Պետական ծրագրերը պետք է կատարվեն անթերի

ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն այսօր պետական առողջապահական գործակալության մարզային կառույցների ղեկավարներին խիստ հանձնարարեց ամենօրյա հսկողություն իրականացնել մարզերում պետական պատվերով հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման նկատմամբ...

Հրատապ թեմա Հայաստանում
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը
Քննարկվեց ՀԲ երրորդ վարկային ծրագիրը

ՀՀ ԱՆ Դ. Դումանյանը երեկ երեկոյան ընդունեց Համաշխարհային բանկի Հայաստանում «Առողջապահության համակարգի արդիականացում» երրորդ վարկային ծրագրի և լրացուցիչ ֆինանսվորման...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ